ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլիզմն արմատախիլ անե՛լն է խաչքարին արժանի

Նիկոլիզմն արմատախիլ անե՛լն է խաչքարին արժանի
19.06.2024 | 13:17

Խաչքարերի առիթով, բայց ո՛չ դրանց մասին

Այո՛, մեր նահատակները չեն զոհվել, մեր հերոս նախնիները չեն մաքառել, մեր ազգի պանծալիները չեն ստեղծագործել ու արարարել, որ «երեխաների վզերից խաչքարեր կախենք»: Ավելին, այդ սերունդներն են իրենց նախնիների հիշատակին ու հաղթանակներին խաչքարեր դրել՝ որպես հավերժ երախտիքի ու հիշատակի վկայություն:

Ոչ մի սերունդ լավ ապրելու, կյանքը վայելելու համար խաչքար չի դրել, դրա թիկունքում չի ծվարել, այլ շարունակել է նախնիների մեծագործությունները, բազմապատկել սխրանքները:

Միայն այդ ավանդույթը խախտողը, սերունդների հիշողությունից վախեցողը կնենգափոխի խաչքարի կամ այլ ավանդույթների իրական արժեքը:

Նիկոլ Փաշինյանը սարսափում է Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին արժանանալու հեռանկարից, նրա համար հոգեբանական տանջանք է՝ գիտակցել, որ իր զավակները, իրենից հետո, ծաղիկներ խոնարհելոււ տեղ չեն ունենալու, իր մահկանացուն հոգեհանգստի չի արժանանալու: Չի արժանանալու, ոչ թե այն պատճառով, որ Եկեղեցին կմերժի (եկեղեցին բարի է, ներող է), այլ, որովհետև դրա համար Եկեղեցուն դիմող չի ունենալու:

Նույն պատճառաբանությամբ՝ Փաշինյանը կկործանի Հայոց պետականությունը, զուտ այն բանի համար, որպեսզի իրեն դատող դատարան չլինի, որպեսզի իր չարագործություններին ու դավաճանությանը իրավական գնահատական տվող չլինի:

Եթե նկատեցիք, նրա գործողությունների շարժառիթը բացառապես իր նողկալի մարմինն ու դրա ժամանակավոր անվտանգությունն է: Նրա մեջ ազգայինի, հանրայինի, ընդհանուրի ոչ մի հատիկ սերմ չկա:

Հիմա՝ ինչ վերաբերում է Փաշինյանի՝ «կյանքից հաճույք ստանալն ամոթ չլինի» ձևակերպմանը:

Կյանքից հաճույք ստանալը բազմաթիվ ձևեր ունի, որոնց մի մասը՝ զուտ եսասիրական, այլասերումի կամ աղանդավորական-ծայրահեղական դրսևորումներ: Նիկոլ Փաշինյանն իր ողջ գիտակից կյանքում հենց եսասիրություն, այլասերում ու աղանդավորություն է արել ու քարոզել: Հիմա էլ է այդպիսին, որովհետև հույս ունի, որ իրենից հետո այսօրվա որոշ դպրոցականներ, ովքեր իրենց փափկամորթ ծնողների լուռ համաձայնությամբ կամ պարտադրանքով լսում են Նիկոլի աղանդավորական քարոզչությունը, վաղը կշարունակեն իր «գործը»: Նա ամեն ինչ անելու է, որ այդ երեխաներիը վաղը համալրեն տարատեսակ ծիածանագույն փոքրամասնությունների, տոտալիտար աղանդների հետևորդների շարքերը: Նրանց համար կյանքից հաճույք ստանալը միայն մարմնական ու ստամոքսային է լինելու: Դա է քարոզում Նիկոլ Փաշինյանը, որովհետև բոլոր խաչքարերը չի կարող վերացնել, բոլոր եկեղեցիները չի կարող քանդել, բայց կարող է դրանք պղծողներ ու ծանակողներ դաստիարակելու փորձ կատարել:

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն ինքնանպատակ չէ, նիկոլիզմն արմատախիլ անելն է խաչքարին արժանի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4632

Մեկնաբանություններ